Logo

Էլթոն Ջոնը տեսողության խնդրի պատճառով չի կարողացել ավարտել իր նոր ալբոմը

21:37 / 30.11.2024Լուրեր
null

Ամիսներ առաջ «Fast News Culture»-ը տեղեկացրել էր, որ Էլթոն Ջոնն աչքի վարակի պատճառով մասամբ կուրացել է։ Երգիչն ամբողջովին կորցրել է աջ աչքի տեսողությունը, հիմա էլ աստիճանաբար թուլանում է ձախ աչքի տեսողությունը։ Ըստ «People»-ի՝ Էլթոն Ջոնը դժգոհել է, որ չի կարող ոչինչ կարդալ կամ դիտել և ժամանակի մեծ մասն անցկացնում է փակ աչքերով։ «Ես կարող եմ հարցազրույց տալ, ինչպես հիմա, բայց երգ ձայնագրել չեմ կարող, քանի որ չեմ տեսնում երգի բառերը։ Չգիտեմ՝ նոր ալբոմ կձայնագրե՞մ, թե՞ ոչ, քանի որ դժվարությամբ եմ բառերը հասկանում։ Այս ամենն ինձ կոտրել է։ Բուժման կուրս եմ անցնում։ Հուսով եմ ամեն ինչ լավ կլինի», - ասել է բրիտանացի երգիչը։

fastnews-ads-banner