Աշխարհի ակումբային առաջնության C խմբի առաջին տուրում Մյունխենի «Բավարիան» 10-0 հաշվով հաղթեց նորզելանդական «Օքլենդ Սիթիին»։
Գերմանական գրանդից հեթ-տրիկ ձևակերպեց Ջամալ Մուսիալան, դուբլ գրանցեցին Կինգսլի Կոմանը, Մայքլ Օլիսեն ու Թոմաս Մյուլերը, մեկ գոլ էլ խփեց Սաշա Բոեն։
Խմբի մյուս խաղում «Բոկա Խունիորսը» (Արգենտինա) կմրցի պորտուգալական «Բենֆիկայի» դեմ։ Հանդիպումը կկայանա հունիսի 17-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 02:00-ին։
Աշխարհի ակումբային առաջնություն, խմբային փուլ, առաջին տուր
C խումբ
«Բավարիա» (Գերմանիա) - «Օքլենդ Սիթի» (Նոր Զելանդիա)` 10-0
Կինգսլի Կոման, 6, 22, Սաշա Բոե, 18, Մայքլ Օլիսե, 20, 40+3, Թոմաս Մյուլեր, 45, 89, Ջամալ Մուսիալա, 68, 73 (11մ), 89