«Չելսիի» եզրային հարձակվող Նոնի Մադուեկեն կարիերան կշարունակի «Արսենալում», հայտնում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Չելսին» ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքի վաճառքից կստանա ավելի քան 50 միլիոն ֆունտ՝ ներառյալ բոնուսները: 23-ամյա Մադուեկեն օրեր առաջ «Զինագործների» հետ համաձայնեցրել է 5 տարվա պայմանագիր, և այժմ գործարքը եզրափակիչ փուլում է:
Նոնի Մադուեկեն 2023 թվականի հունվարին 23 միլիոն ֆունտով ՊՍՎ-ից տեղափոխվել էր «Չելսի»: Լոնդոնցիների կազմում 92 խաղում անգլիացի ֆուտբոլիստը խփել է 20 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում:
Ավելի վաղ Ռոմանոն հայտնել էր, որ «Արսենալը» մոտ է նաև «Սպորտինգի» շվեդ հարձակվող Վիկտոր Դյոկերեշին ձեռք բերելուն: Ամառային այս տրանսֆերային պատուհանի ընթացքում «Արսենալն» արդեն իսկ համալրվել է պաշտպան Քրիստիան Նյորգորով և կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիով: