Բրազիլական «Ֆլամենգոն» հետաքրքրված է «Չելսիի» վինգեր Ժոաու Ֆելիքսի ծառայություններով, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Պորտուգալացի ֆուտբոլիստն այս տարվա փետրվարից վարձավճարով հանդես է գալիս «Միլանում», սակայն «Ռոսոներին» դժգոհ է նրա խաղից, ու նա մրցաշրջանի ավարտին կվերադառնա «Չելսի»։
Այդուհանդերձ, լոնդոնյան գրանդում նույնպես այլևս հույսեր չեն կապում եզրայինի հետ։ 25-ամյա ֆուտբոլիստն, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Չելսիից»։
Ֆելիքսն այժմ իր գործակալների հետ ուսումնասիրում է շուկան և կարիերայի շարունակության տարբերակներ փնտրում։