Logo

Աղբյուր. «Պորտուն» մտադիր չէ ձեռք բերել Սպերցյանին

17:19 / 02.06.2025Ֆուտբոլ
null

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը չի տեղափոխվի «Պորտու», գրում է O Jogo պարբերականը։

Պորտուգալական ակումբի տրանսֆերային գլխավոր նպատակը Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ահլիի» կիսապաշտպան Գաբրի Վեյգային ձեռք բերելն է։

«Պորտուի» մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան Սպերցյանի շուրջ լուրը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Մեր ակումբի քաղաքականությունն է չմեկնաբանել տարատեսակ լուրերը»։

Ավելի վաղ տեղեկություններ կային, թե «Պորտուն» 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում բանակցում է «Կրասնոդարի» հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ