«Ալ Նասրը» Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի չորրորդ տուրում հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթեց «Ալ Իթիֆակին»:
Գոլի հեղինակ դարձան պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, բրազիլացի վինգեր Անդերսոն Տալիսկաան և Սաուդյան Արաբիան ներկայացնող պաշտպան Սալեմ Ալնաջդին:
Սա «Ալ Նասրի» առաջին խաղն էր իտալացի մասնագետ Ստեֆանո Պիոլիի գլխավորությամբ:
«Ալ Նասրը» 8 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, անգլիացի Սթիվեն Ջերարդի գլխավորած «Ալ Իթիֆակը» նախորդ երեք տուրերում հաղթել էր և 9 միավորով բաժանում է 1-3-րդ տեղերը:
Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, չորրորդ տուր
«Ալ Իթիֆակ» - «Ալ Նասր»` 0-3
Կրիշտիանու Ռոնալդու, 33 (11մ), Սալեմ Ալնաջդի, 56, Անդերսոն Տալիսկա, 70