Logo

Ալկարասը հաղթեց Սիներին «Ռոլան Գարոսի» պատմության մեջ ամենաերկարատև եզրափակիչում

23:15 / 08.06.2025Թենիս
null

Կառլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսի» տիտղոսը։

Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչում իսպանացի թենիսիստն անհավանական պայքարում 4-6, 6-7 (4-7), 6-4, 7-6 (7-3), 7-6 (10-2) հաշվով հաղթեց աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիներին (Իտալիա)։

Չորրորդ սեթի 9-րդ գեյմում Սիները երեք մաթչ-փոյնթ ուներ, սակայն Ալկարասը չեզոքացրեց դրանք ու բեկեց խաղի ընթացքը։

5 ժամ 29 րոպե տևած մրցախաղը դարձավ «Ռոլան Գարոսի» պատմության մեջ ամենաերկարատև եզրափակիչը։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 1982 թվականին, երբ Մաթս Վիլանդերը (Շվեդիա) Գիլեռմո Վիլասին (Արգենտինա) հաղթել էր 4 ժամ 42 րոպեում։

Ալկարասը հաղթել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերում իր անցկացրած բոլոր 5 եզրափակիչները։ Նա ATP-ի դասակարգման աղյուսակում 2000 միավոր վաստակեց և կպահպանի երկրորդ տեղը։

Սիներն էլ կարիերայում առաջին անգամ պարտվեց «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչում։ Նա նաև երեք հաղթանակ է տարել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ