«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ամադ Դիալոն ապրիլի 30-ին մարզվել է թիմի հետ ընդհանուր խմբում, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
ՄՅՈՒ-ի ընդհանուր խմբում մարզվել է նաև պաշտպան Մատեյս դե Լիխտը, որը նոր է ապաքինվել վնասվածքից:
Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմը Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչում մայիսի 1-ին կհանդիպի Բիլբաոյի «Աթլետիկին»: Երևանի ժամանակով 22:45-ից հանդիպումը կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում: