ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը, որը ցուցադրվում էր «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:
Եթե Հայաստանի չեմպիոնը հաղթահարի չեռնոգորական «Բուդուչնոստի» արգելքը, ապա երկրորդ փուլում կմրցի հունգարական «Ֆերենցվարոշի» հետ:
Այդ դեպքում «Նոան» առաջին հանդիպումը կանցկացնի տանը, պատասխանը՝ Հունգարիայում: Առաջին խաղը նախատեսված է հուլիսի 22-23-ին, իսկ պատասխանը՝ հուլիսի 29-30-ին: