Բրազիլիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գովեստի խոսքեր է ասել «Պենտակամպիոնների» մասին:
«Հպարտ եմ, որ նշանակվել եմ աշխարհի լավագույն հավաքականի մարզիչ: Սա մեծ պատիվ է: Իմ առջև լուրջ խնդիր է դրվել՝ այնպես անել, որ Բրազիլիան կրկին դառնա աշխարհի չեմպիոն:
Առաջ կգնանք միասին: Մեզ հարկավոր են բոլոր ֆուտբոլիստները»,- ասել է իտալացին:
Անչելոտին նախորդ 4 տարիներին աշխատել է Մադրիդի «Ռեալում»: Բրազիլիան ռեկորդային 5 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: