Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն սոցցանցերում հրապարակում է արել Հայաստանի թիմի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի վերջին խաղում տարած հաղթանակից (9-1) հետո։
«Մենք աշխարհի առաջնությունում ենք։ Առա՜ջ, Պորտուգալիա»,- գրել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը։
40-ամյա հարձակվողը Հայաստանի հավաքականի դեմ հանդիպումը բաց էր թողել որակազրկման պատճառով։
Պորտուգալացիները հաղթանակի շնորհիվ վաստակեցին 13 միավոր, խմբում գրավեցին առաջին տեղը` նվաճելով Մունդիալի ուղեգիր։ Հայաստանի հավաքականը 3 միավորով զբաղեցրեց վերջին` չորրորդ տեղը։
Կարդացեք նաև`


