Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսն ընդգրկվել է «Ուրարտուի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանի մարզչական շտաբում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Օզբիլիզը, որն իր հարուստ ֆուտբոլային փորձով մեծ ներդրում է ունեցել մեր ակադեմիայի զարգացման գործում, այժմ իր մասնագիտական ճանապարհը կշարունակի որպես մարզչական շտաբի անդամ՝ նպաստելով առաջին թիմի առաջընթացին»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Օզբիլիսն «Ուրարտուի» մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գծով փոխտնօրենն է: