Լոնդոնի «Արսենալը» սկզբունքային համաձայնության է հասել Լոնդոնի «Չելսիի» հետ՝ Գերմանիայի հավաքականի հարձակվող Կայ Հավերցի տեղափոխության հարցում, հաղորդում է The Athletic-ը:
24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց «Արսենալը» կվճարի 65 միլիոն ֆունտ ստերլինգ: Կողմերն այս պահին բանակցում են տրանսֆերի վճարի ձևաչափի շուրջ՝ մաս-մաս կամ ամբողջական:
Հիշեցնենք, որ Հավերցը «Չելսի» է տեղափոխվել 2020 թվականին Լևերկուզենի «Բայերից»: 2022/23 մրցաշրջանում նա լոնդոնյան ակումբի կազմում մասնակցել է 47 խաղի, խփել 9 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում: