Logo

AS. Ի՞նչ կլինի «Ռեալի» 4 խաղացողների հետ, որոնց պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամռանը

13:06 / 19.07.2025Ֆուտբոլ
null

Իսպանական AS-ը տեղեկություն է հրապարակել Մադրիդի «Ռեալի» պաշտպաններ Անտոնիո Ռյուդիգերի, Դավիդ Ալաբայի, Դանի Կարվախալի և դարպասապահ Տիբո Կուրտուայի ապագայի մասին։ Այս խաղացողների պայմանագրի ժամկետը լրանում է 2025/26 մրցաշրջանի ավարտին:

«Արքայական ակումբը» կարող է համաձայնել Ռյուդիգերի տրանսֆերային իրավունքը վաճառելու տարբերակին, եթե ստանա բոլոր կողմերին հարմար առաջարկ։ Գերմանացի խաղացողի կարիերան, ամենայն հավանականությամբ, կշարունակվի Սաուդյան Արաբիայում։

Ալաբան, որը հաճախ է վնասվածք ստանում, թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից է։ 2025/26 մրցաշրջանում ավստրիացին կլինի կենտրոնական պաշտպանի համար «Ռեալի» հինգերորդ ընտրությունը։

Կարվախալի ապագան անորոշ է մնում Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի ժամանումից հետո։ Սակայն այն փաստը, որ նա թիմի ավագն է, իսպանացու օգտին է։

Կուրտուայի դիրքն ու դերն ակումբում անհերքելի են։ «Ռեալը» քննարկում է նրա պայմանագրի ժամկետը երկու մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությունը (Marca-ն հաղորդում է, որ կողմերն արդեն կնքել են պայմանագիր, բայց ժամկետը մեկ տարով է-խմբ.): Ակումբը սովորաբար 30 տարեկանից բարձր խաղացողներին առաջարկում է ոչ թե երկու, այլ մեկ տարվա պայմանագիր:

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ