Մադրիդի «Ռեալն» ու ակումբի վինգեր Վինիսիուսը նոր պայմանագիր կկնքեն, հայտնում է As-ը։
Կողմերը համաձայնագիրը կստորագրեն աշխարհի ակումբային առաջնության ավարտից հետո: Ժամկետը կգործի մինչև 2030թ. հունիսի 30-ը ներառյալ։
Բրազիլացի եզրայինը հաջորդ 5 տարիներին կվաստակի մոտ 100 միլիոն եվրո։ 2025/26 մրցաշրջանում նրա աշխատավարձը կլինի 20 միլիոն եվրոյից մի փոքր քիչ, բայց տարեցտարի կավելանա։
Վինիսիուսը կդառնա «Արքայական ակումբի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը և կշրջանցի Կիլիան Մբապեին։ Ֆրանսիացին տարեկան ստանում է 15 միլիոն եվրո աշխատավարձ։