Երևանի Էրեբունի վարչական շրջանում մայիսի 23-ին անցկացվել է ավանդական դարձած պարաբազկամարտի առաջնություն, հայտնում է Հայաստանի Հաշմանդամային սպորտի ֆեդերացիան:
Մասնակիցները տարբեր քաշային կարգերում մրցել են աջ և ձախ ձեռքերով՝ նստած և կանգնած դրություններում:
Հաղթողներին և մրցանակակիրներին Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը պարգևատրել է պատվոգրերով, մեդալներով, գավաթներով և սպորտային համազգեստներով։
Վարչական շրջանի ղեկավարի հատուկ շնորհակալագրով և ոսկե մեդալով էլ պարգևատրվել է Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հիմնադիր-նախագահ Սարգիս Ստեփանյանը, որը պարաբազկամարտի աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն է:
Ֆոտո՝ Էրեբունի վարչական շրջան