ՖԻՖԱ-ի նախկին նախագահ, շվեյցարացի Զեպ Բլատերը պատմել է, որ Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը նախատեսված է եղել անցկացնել ԱՄՆ-ում:
«Կատարը շատ փոքր երկիր է ֆուտբոլի աշխարհի առաջնություն անցկացնելու համար: Նման ընտրությունը սխալ էր: Վաղուց պայմանավորվել էինք, որ Ռուսաստանն անցկացնելու է ԱԱ-2018-ը, ԱՄՆ-ը՝ ԱԱ-2022-ը:
ՖԻՖԱ-ի կոնգրեսից մեկ շաբաթ առաջ Միշել Պլատինին զանգեց ինձ ու ասած, որ մեր ծրագիրը չի իրականանա:
Միշելը Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի ու Կատարի արքայազնի հետ ճաշել էր, և ընթացքում նախագահը խնդրել էր այնպես անել, որ Կատարն ընդունի Մունդիալ-2022-ը: Արդյունքում Պլատինին քվերակեց Կատարի օգտին, իսկ որոշ ժամանակ անց այդ երկիրը Ֆրանսիայից գնեց 14,6 միլիարդի կործանիչ ավիացիա»,- Բլատերի խոսքը փոխանցում է Voetbal International-ը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 20-ին: Եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին: