Հայաստանի չեմպիոն «Նոան» հունգարական «Ֆերենցվարոշի» արգելքը հաղթահարելու դեպքում Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում կմրցի «Ռիեկա» (Խորվաթիա) - «Լուդոգորեց» (Բուլղարիա) զույգի հաղթողի դեմ։
«Նոա» - «Ֆերենցվարոշ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին Աբովյանում, պատասխան մրցավեճը` հուլիսի 30-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։
Որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումներն էլ կկայանան օգոստոսի 5-6-ին, իսկ պատասխան խաղերը` օգոստոսի 12-13-ին։
Վիճակահանությունը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր։