«Մանչեսթեր Յունայթեդը» հարձակվող Բրայան Մբեմոյի հետ պայմանագիր կնքելուց հետո կարող է ձեռք բերել ևս երեք խաղացող, եթե ակումբի վաճառքներն ընթանան ըստ պլանի, հայտնում է Daily Express-ը։
«Կարմիր սատանաները» մեծ հետաքրքրություն են ցուցաբերում «Անտվերպենի» դարպասապահ Սենե Լամենսի նկատմամբ: Նա կարող է փոխարինել վնասվածք ստացած Անդրե Օնանային։
Մանկունիանցիների ուշադրության կենտրոնում է նաև «Բրայթոնի» պաշտպան Պերվիս Էստուպինյանը։ Ակումբն արդեն բանակցում է տրանսֆերի վերաբերյալ։
Մանչեսթերյան գրանդի կարճ ցուցակում է նաև Անգլիայի ազգային հավաքականի և «Ասթոն Վիլայի» հարձակվող Օլի Ուոթքինսը։
Հուլիսի 18-ին ինսայդերներ Դեյվիդ Օրնշտեյնն ու Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էին, որ «Մանչեսթեր Յունայթեդն» ավարտել է «Բրենթֆորդից» Բրայան Մբեմոյին ձեռք բերելու գործարքը։ Հարձակվողի տրանսֆերի համար ակումբը կվճարի 71 միլիոն ֆունտ (82.3 միլիոն եվրո):