Ալբանիայի Դուրես քաղաքում շարունակվող ծանրամարտի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում մրցահարթակ դուրս եկան մինչև 94 կգ քաշային տղաները:
Երիտասարդական մրցապայքարում Հայաստանը ներկայացրին պատանիների աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Գրիգոր Ղազարյանը և Վալերիկ Մովսիսյանը:
Մովսիսյանը երկամարտի 340 կգ (155+185) արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը: Հայ ծանրորդը պոկումում 4-րդն էր, հրումում` 5-րդը: Ղազարյանը երկամարտի արդյունք չունեցավ, քանի որ վնասվածքի պատճառով հրում վարժության 1 մոտեցում ձախողեց, մյուս երկուսին չբարձրացավ հարթակ: 16-ամյա ծանրորդը պոկումում 150 կգ-ով 6-րդն էր:
Կարդացեք նաև`
- Մերի Միսակյանը` երիտասարդների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր
- Ալեքսանդրա Գրիգորյանը` երիտասարդների Եվրոպայի չեմպիոն
- Գառնիկ Չոլակյանը` Մ23 ԵԱ-ի կրկնակի չեմպիոն
- Երիտասարդական ԵԱ. Տիգրան Կարապետյանը` չեմպիոն, Նարեկ Գրիգորյանը` փոխչեմպիոն
- Մ23 ԵԱ. Գոռ Սահակյանը` բրոնզե մեդալակիր
- Երիտասարդական ԵԱ. Նարեկ Մկրտչյանը` փոխչեմպիոն


