Logo

«Ես հավատում եմ նրանց սիրուն...»․ Իննա Խոջամիրյան

15:28 / 25.03.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Դերասանուհի Իննա Խոջամիրյանն ինստագրամի իր էջում հրապարակել է «Սիրելի Սահմի» դրամայից հոլովակ: Հոլովակում դերասանուհին և դերասան Սոս Ջանիբեկյանը սիրառատ պարում են և պարի վերջում համբուրվում: 

«Սիրո լեզվով պարելու համար պարել իմանալ ամենևին պետք չէ: «Սիրելի Սահմի» , իմ ամենասիրելի տեսարաններից N2 …
Ես հավատում եմ նրանց սիրուն... Հուզվում եմ ամեն անգամ նայելիս...
Դու՞ք էլ »,-գրել է դերասանուհին:

Հիշեցնենք, որ օրերս Իննան հրապարակել էր ֆիլմից ևս մեկ տեսարանը՝ գրելով. «Սիրելի Սահմի` իմ ամենասիրելի տեսարաններից: Սահմին հուզվեց շատ զուսպ, իսկ տեսարանը նկարահանելուց հետո Իննան լաց եղավ... Սերն իր ողջ էությամբ` բաց թողնել կարողանալու մասին»:

Նշենք, որ մարտի 5-ից Ա-թիվի հեռուստաընկերության եթերում ցուցադրվող «Սիրելի Սահմի» ֆանտաստիկ դրամայի գլխավոր հերոսները Սոս Ջանիբեկյանն ու Իննա Խոջամիրյանն են: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ