PROJECT-LA-ն ներկայացրել է նոր երգ և տեսահոլովակ։ Գոռ Սուջյանն ու ընկերները երգի են վերածել Պարույր Սևակի «Առանց քեզ» բանաստեղծությունը։ Երաժշտության հեղինակը Լևոն Արևշատյանն է։ Գործիքավորումը կատարել է Վահրամ Յանիկյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Սուրեն Սահակյանն է։