«Ինտերն» ակտիվորեն փոխարինող է փնտրում թիմի արդեն նախկին գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիին, և ակումբի ընտրությունը կանգ է առել «Կոմոն» գլխավորող Սեսկ Ֆաբրեգասի վրա, գրում է Sky Italia-ն:
Ակումբի ու մարզչի ներկայացուցիչները կապ են հաստատել: Ֆաբրեգասը 2 հստակ պայման է ներկայացրել «Ինտերին»՝ թիմը գլխավորելու համար:
Առաջինը՝ կազմի հեղափոխություն, երկրորդը՝ կարևոր հարցերում որոշումներ կայացնելու իրավունք: Իսպանացին հենց այդպիսի պայմաններով է աշխատում «Կոմոյում», նա նաև ակումբի համասեփականատերերից է:
«Ինտերում» դիտարկում են նաև «Մարսելի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբիին հրավիրելու տարբերակը, բայց իտալացին հայտնել է, որ գոհ է Ֆրանսիայում իր կարգավիճակից:
Միլանյան գրանդը շտապում է նոր մարզիչ գտնելու հարցում, քանի որ թիմն աշխարհի ակումբային առաջնությունում իր առաջին խաղն անցկացնելու է հունիսի 18-ին «Ռայադոսի» դեմ: