Logo

Ֆլիկ. «Մրցավարը բոլոր վիճահարույց դրվագներում «Ինտերի» օգտին որոշում կայացրեց»

10:37 / 07.05.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը մեկնաբանել է «Ինտերից» կրած պարտությունը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում:

«Հիասթափված եմ, բայց ոչ ֆուտբոլիստներից կամ նրանց խաղից: Նրանք արեցին այն ամենը, ինչ կարող էին, բայց կա այն, ինչ կա:

Դուրս մնացինք պայքարից, հաջորդ տարի կփորձենք հասնել եզրափակիչ: Կփորձենք երջանկացնել ակումբին ու թիմի երկրպագուներին:

Չեմ ուզում շատ խոսել մրցավարության մասին. ես մրցավարին արդեն ասել եմ այն, ինչ մտածում եմ: Խաղի բոլոր վիճահարույց դրվագներում որոշում կայացվեց «Ինտերի» օգտին:

«Ինտերը» հզոր թիմ է՝ ամուր պաշտպանությամբ և հրաշալի հարձակվողներով: Իսկ այս պարտությունը մեզ համար մեծ դաս էր», - գերմանացի մասնագետի խոսքն է մեջբերում Marca-ն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ