Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կարևորել է, որ իր ֆուտբոլիստները և ակումբի երկրպագուները վայելեն առաջիկա խաղերը, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
«Երբ մենք սկսեցինք մրցաշրջանը, ոչ ոք անգամ պատկերացում չուներ, թե ինչի կհասնենք։ Մենք նվաճել ենք երկու տիտղոս, և հիմա մեզ ևս մեկ կարևոր շաբաթ է սպասում։ Ես ուզում եմ, որ իմ ֆուտբոլիստները վայելեն. մենք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում ենք։ Մենք ուզում ենք վայելել ֆուտբոլ խաղալը և ուզում ենք, որ երկրպագուները ևս վայելեն։ Պետք է ցույց տանք, թե որքան լավն ենք: Հիանալի է մարզել նման թիմ»,- ասել է գերմանացի մասնագետը:
Հիշեցնենք, որ «Ինտերի» դեմ Կատալոնիայում կայացած առաջին խաղն ավարտվել է 3-3 հաշվով: Պատասխան խաղը տեղի կունենա մայիսի 6-ին, Երևանի ժամանակով 22:45-ին կմեկնարկի և կհեռարձակվի «Ֆասթ Սպորտ»-ով:
Կարդացեք նաև՝
- «Որոշված է». Ֆլիկն ասել է՝ ով կպաշտպանի «Բարսայի» դարպասն «Ինտերի» ու «Ռեալի» դեմ խաղերում
- Ֆլիկ. «Լևանդովսկիի համար լավ կլինի «Ինտերի» դեմ խաղը սկսել պահեստայինների նստարանին»
- Դենզել Դյումֆրիսը Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստն է
- Չեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը
- ՉԼ. «Ինտեր» - «Բարսելոնա». Մրցավարական անձնակազմը
- Բաստոնի. «Յամալը լավագույն ֆուտբոլիստն է, որի դեմ պաշտպանվել եմ»
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։