Logo

Գյունդողան. «Ռյուդիգերը չափն անցավ»

18:22 / 30.04.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կարծիք է հայտնել Գերմանիայի հավաքականում իր նախկին թիմակից, «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի՝ «Բարսելոնայի» դեմ գավաթային եզրափակիչում ցուցաբերած վարքագծի վերաբերյալ:

«Անտոնիոն սադրիչ պահվածք է դրսևորում խաղադաշտում: Եթե նա ձեր թիմից է, ձեզ համար իրավիճակը շատ լավ է, բայց եթե մրցակցի կազմում է, այդ ամենը շատ է նյարդայնացնում: Լինելով նրա թիմակիցը հավաքականում՝ զգացել եմ նրա փոխանցած ուժը, ինչն օգնել է ինձ դրսևորել դաշտում իմ լավագույն որակները: Դա օգնում է թիմին, երկրպագուներն էլ դա ֆանտաստիկ որակ են համարում: Անտոնիոն շատ էմոցիոնալ է, երբեմն՝ ագրեսիվ: Գավաթի եզրափակիչում, ցավոք, նա չափն անցավ»,- Գյունդողանի խոսքն է մեջբերում Bild-ը:

Ռյուդիգերը որակազրկվեց 6, Վասկեսը` 2 խաղով

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ