Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանն առաջին խաղն է անցկացրել հունգարական «Կազինցբարցիկայի» կազմում:
«Կազինցբարցիկան» ընկերական խաղ է անցկացրել Սլովակիան ներկայացնող «Զեմպլինի» դեմ: 32-ամյա Հարոյանը մեկնարկից է խաղադաշտ դուրս եկել և 60-րդ րոպեին փոխարինվել: Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով: