Logo

Հայաստանի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել

10:14 / 10.11.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականը Հունգարիայի և Պորտուգալիայի թիմերի դեմ խաղերից առաջ՝ նոյեմբերի 9-ին, առաջին մարզումն է անցկացրել, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի 5-րդ տուրում նոյեմբերի 13-ին Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կմրցի Հունգարիայի դեմ, իսկ նոյեմբերի 16-ին Պորտուում կհանդիպի Պորտուգալիային։

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ