Logo

ՀՖՖ-ն նշում է հիմնադրման 32-ամյակը և ունի նոր տարբերանշան

15:08 / 18.01.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նշում է հիմնադրման 32-ամյակը։ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ուղերձ է հղել այդ կապակցությամբ:

«32 տարի առաջ, երբ հիմնադրվեց Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան, Հայաստանում ֆուտբոլը կառավարող մարմնի ստեղծման ակունքներում կանգնած մարդիկ դժվար թե պատկերացնեին՝ ինչպիսին կլինի հայկական ֆուտբոլը 3 տասնամյակ հետո։ Ֆեդերացիայի հիմնադրումն իրականացվել է բարդ պայմաններում, և դա էլ ավելի է արժևորում այս կարևոր իրադարձությունը։

2024 թվականին տարեդարձն առաջին անգամ նշում ենք առանց կառույցի առաջին նախագահի՝ լեգենդար ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանի։ Սա ևս մեկ առիթ է հիշելու ու արժանին մատուցելու հայկական ֆուտբոլի լեգենդար գործիչներից մեկին, կարևորելու նրա դերն անկախ Հայաստանում ֆուտբոլի զարգացման գործում։

Այս տարիների ընթացքում հայկական ֆուտբոլը բազմաթիվ բարդ խնդիրներ է հաղթահարել, ունեցել է ինչպես անհաջողություններ, այնպես էլ ուրախալի պահեր։ Որպես մարզական կառույց ՀՖՖ-ի առջև մշտապես կանգնած է արդյունքի հասնելու, հայկական ֆուտբոլի դերը միջազգային ասպարեզում բարձրացնելու խնդիրը։ Սակայն այսօր ես ցանկանում եմ ընդգծել ֆուտբոլի՝ առաջին հայացքից ոչ այնքան ակնհայտ նպատակը՝ սոցիալական լայն ներգրավում ապահովելը։

ՀՖՖ-ն, բացի Հայաստանի հավաքականների կողմից մարզական նպատակներրին հասնելու խնդրից, պարտավոր է աշխատել մարզաձևի լայն տարածումն ապահովելու, սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչներին գործընթացների մեջ ընդգրկելու, հայաստանյան մարզերում ֆուտբոլի աշխարհագրությունը մեծացնելու ուղղությամբ։ Կարևորագույն խնդիր է նաև երեխաների շրջանում Խաղի նկատմամբ սերը սերմանելը․ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ շատ քչերն են դառնում, իսկ թիմային ոգին, ընկերությունը, միմյանց փոխօգնության հասնելու հատկանիշները, որոնք կարող են ուսուցանվել ֆուտբոլի միջոցով, երեխաների մոտ ձևավորվում են մարզումների ընթացքում և կարող են նրանց ուղեկիցը լինել ամբողջ կյանքում։

Այսօր, ևս մեկ անգամ ընդգծելով ֆուտբոլի սոցիալական կարևորագույն դերը, ֆուտբոլային ընտանիքի անդամներին մաղթում եմ անսահման սեր ֆուտբոլի նկատմամբ և բեղմնավոր աշխատանք ֆուտբոլային ոլորտի բոլոր մակարդակներում»,- նշված է Արմեն Մելիքբեկյանի ուղերձում։

ՀՖՖ-ն նաև թարմացրել է տարբերանշանը։ Նորացված տարբերանշանը պահպանել է հնի հիմնական խորհրդանիշերը՝ Արարատի պատկերը, հայատառ գրությամբ հապավումը (ՀՖՖ), կառույցի անվան լատինատառ շրջանաձև գրությունը։ Ժամանակի հրամայականներից է, որ տարբերանշանները ստանում են ավելի նուրբ գծեր, ունենում են ավելի սահուն անցումներ տարրերի միջև, դրանց նրբերանգների ու գույների համադրություն։ Նորացված տարբերանշանը ստեղծվել է հենց այդ տրամաբանության շրջանակում։

Այն խորհրդանիշը, որը տարիներ շարունակ ուղեկցել է ՀՖՖ-ին և ազգային ընտրանիներին, այսուհետ ներկայանալու է նոր տեսքով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Լրահոս

01:06 / 11.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԵԼ. Բիչախչյանի տպավորիչ գոլը հաղթանակ պարգևեց «Լեգիային»

00:56 / 11.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԿԼ. «Փյունիկը» Սան Մարինոյում պարտվեց «Տրե Ֆիորիին»

00:30 / 11.07.2025 • Բասկետբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ հաղթանակը տարավ և Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է

23:39 / 10.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԵԼ. Վահան Բիչախչյանը «ռմբահարեց» «Ակտոբեի» դարպասը

23:19 / 10.07.2025 • Բասկետբոլ

fastnews-video-icon
Քրիս Ջոնսը հեռացել է «Վալենսիայից»

Պաշտոնական
22:54 / 10.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԵԼ. Սերոբյանի «Շերիֆը» ջախջախեց «Պրիշտինային»

22:25 / 10.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԿԼ. «Ուրարտուն» առաջին խաղում պարտվեց «Նեմանին»

21:58 / 10.07.2025 • Ֆուտբոլ

ԿԼ. «Տրե Ֆիորի» - «Փյունիկ». մեկնարկային կազմերը

21:31 / 10.07.2025 • Բռնցքամարտ

fastnews-video-icon
Պատանեկան ԵԱ. Սուրեն Կատվալյանի և Կամո Վարդանյանի հաղթական մեկնարկը

21:16 / 10.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Իգա Շվյոնտեկն առանց խնդիրների դուրս եկավ եզրափակիչ

20:50 / 10.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի Եվրոպայում

Պաշտոնական
20:41 / 10.07.2025 • Բասկետբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Աղջիկների Հայաստանի Մ16 հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է

20:31 / 10.07.2025 • Բասկետբոլ

fastnews-photo-icon
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը պարտվել է Վրաստանին

20:11 / 10.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Թեո Էրնանդեսը` «Ալ Հիլալի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
19:40 / 10.07.2025 • Ծանրամարտ

fastnews-photo-icon
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի խորհրդական

Պաշտոնական
19:30 / 10.07.2025 • Ֆուտբոլ

ԿԼ. «Ուրարտու» - «Նեման». մեկնարկային կազմերը

19:16 / 10.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Անիսիմովան հաղթեց առաջին ռակետ Սաբալենկային և կարիերայում առաջին անգամ եզրափակիչում է

19:07 / 10.07.2025 • Ֆուտբոլ

ՖԻՖԱ. Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է

18:38 / 10.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Էդին Ջեկոն վերադարձել է Եվրոպա

Պաշտոնական
18:05 / 10.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Ռեալը» պատրաստ է վաճառել Ռոդրիգոյի տրանսֆերային իրավունքը

17:00 / 10.07.2025 • Ֆուտբոլ

«ՄՅՈՒ-ից հեռանալու դեպքում նա երկու անգամ ավելի լավ ֆուտբոլ կխաղա»․ Դե Լաուրենտիս

16:30 / 10.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Բրենթֆորդի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Արսենալ»

Պաշտոնական
15:53 / 10.07.2025 • Ֆուտբոլ

Globo Esporte. «Ֆլամենգոյի» պաշտպանը տեղափոխվում է իտալական գրանդ

15:18 / 10.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Մեսին ռեկորդային ցուցանիշ է գրանցել MLS-ում

14:54 / 10.07.2025 • Ֆուտբոլ

Հենդերսոնը հեռացավ «Այաքսից»

Պաշտոնական
14:25 / 10.07.2025 • Ֆուտբոլ

Հրայր Մկոյանը տեղափոխվել է «Վան»

Պաշտոնական
13:41 / 10.07.2025 • Ֆուտբոլ

Ֆաբրեգասը հետաքրքրված է եղել Սպերցյանի տրանսֆերով

13:14 / 10.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Սարդարապատը» կհամալրվի 2 նոր ֆուտբոլիստով

12:35 / 10.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Կոնֆերենցիաների լիգա. Մրցասպարեզ են դուրս գալիս «Ուրարտուն» և «Փյունիկը»

Բացառիկ
12:29 / 10.07.2025 • Ֆուտբոլ

Կուրտուա. «Տեբասը միշտ ցանկանում է ուշադրության կենտրոնում լինել»

11:55 / 10.07.2025 • Թենիս

«Ուիմբլդոն». Հուլիսի 10-ի խաղերի անոնսը

11:25 / 10.07.2025 • Ֆուտբոլ

Հայաստանի 3 մրցավարական անձնակազմ այսօր կսպասարկի Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումներ

11:01 / 10.07.2025 • Ֆուտբոլ

La Gazzetta dello Sport. Ասենսիոն կարող է տեղափոխվել միլանյան գրանդ

10:34 / 10.07.2025 • Ֆուտբոլ

Լուիս Էնրիկե. «Ցանկանում ենք պատմություն կերտել»

10:17 / 10.07.2025 • Ֆուտբոլ

Չաբի Ալոնսո. «ՊՍԺ-ի դեմ խաղում շատ տանջվեցինք»

01:01 / 10.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԱԱԱ. ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց «Ռեալին» ու եզրափակիչում է

00:36 / 10.07.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Ռետեգիի տրանսֆերը համաձայնեցվել է, կվճարվի 67 միլիոն եվրո

00:19 / 10.07.2025 • Ֆուտբոլ

De Telegraaf. Ջորդան Հենդերսոնը հեռացել է «Այաքսից»

23:48 / 09.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Թիկնիզյանի ասիստն ընկերական խաղում

23:08 / 09.07.2025 • Ֆուտբոլ

ԿԼ. «Ուրարտուի» հայտացուցակը

fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ