Logo

Ինձագի․ «Մենք երկու սուպերխաղ անցկացրինք, «Բարսելոնան» անչափ ուժեղ էր»

12:32 / 07.05.2025Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ամփոփել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչը «Բարսելոնայի» դեմ։ «Ներաձուրին» երկու խաղերի հանրագումարով հաղթեց 7-6 հաշվով ու դուրս եկավ եզրափակիչ։ 

«Առաջին հերթին ուզում եմ շնորհավորել «Բարսելոնային»։ Նրանք իսկապես անչափ ուժեղ թիմ են։ Մենք երկու սուպերխաղ անցկացրինք։ Իմ տղաներն ուղղակի ապշեցուցիչ էին երկու խաղերում էլ։ Հպարտ եմ, որ մարզում եմ նրանց։ Շատ ուրախ եմ, որ նրանք կարող են տոնել հաղթանակը երկրպագուների հետ այստեղ՝ «Ջուզեպե Մեացայում»։

Շատ է խոսվել Յամալի մասին, սակայն ես ուզում եմ ևս մեկ ֆուտբոլիստի առանձնացնել։ Դա Ֆրենկի դե Յոնգն է։ Նա հաղթում էր բոլոր անդրադարձած գնդակները։ «Բարսելոնայի» կազմում շատ ֆուտբոլիստներ էին առանձնանում, ոչ միայն Յամալը»,- Ինձագիի խոսքն է մեջբերում Tuttomercatoweb-ը։ 

Մխիթարյան. «Մենք տվեցինք ամեն ինչ ու հավատացինք մինչև վերջ»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ