Անգլիայի առաջնության 37-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա խաղում 1-0 հաշվով հաղթեց «Բորնմութին»:
Հանդիպման միակ գոլն առաջին խաղակեսում խփեց բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն:
Զուգահեռաբար ընթացած խաղում «Լիվերպուլը» սեփական խաղադաշտում ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտեց հանդիպումն «Ասթոն Վիլայի» հետ:
Հյուրերից գոլով աչքի ընկավ անգլիացի կիսապաշտպան Ռեմզի Ջեկոբը, «Լիվերպուլից» հաշիվը հավասարեցրեց բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն:
«Մանչեսթեր Յունայթեդը» 69 միավորով չորրորդն է, «Բորնմութը»՝ 39 միավորով 14-րդը, «Լիվերպուլը» 66 միավորով 5-րդն է, իսկ «Ասթոն Վիլան» 7-րդն է՝ 58 միավոր:
Անգլիայի առաջնություն, 37-րդ տուր
«Բորնմութ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0-1 (տեսանյութ)
Կազեմիրո, 9
«Լիվերպուլ» - «Ասթոն Վիլա»՝ 1-1 (տեսանյութ)
Ռոբերտո Ֆիրմինո, 90 - Ռեմզի Ջեկոբ, 27
11-մետրանոցից վրիպում՝ Օլի Ուոթքինս, 22 («Ասթոն Վիլա»)
ԱՅԼ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
«Ֆուլհեմ» - «Քրիստալ Փելաս»՝ 2-2
«Վուլվերհեմփթոն» - «Էվերթոն»՝ 1-1