Իսպանացի նախկին մրցավար Մատեո Լաոսը կարծում է, որ Լամին Յամալի ու Հենրիխ Մխիթարյանի միջև պայքարի դրվագում պետք է նշանակվեր 11-մետրանոց։
«Մաքուր 11-մետրանոց էր Յամալի դրվագում։ Խաղացողը նրան դիպավ երկու անգամ. մեկը՝ տուգանային հրապարակից դուրս, մյուսը՝ տուգանային հրապարակում։ Երկրորդ հպումից հետո Լամինն ընկավ»,- Լաոսի խոսքն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Ինտեր» - «Բարսելոնա» խաղի մրցավար Շիմոն Մարցինյակը սկզբում ցույց տվեց 11-մետրանոց, իսկ հետո VAR-ի միջամտությամբ փոխեց որոշումը՝ նշանակելով տուգանային հարված։ «Ինտերը» դիմակայությունը հաղթեց 7-6 հաշվով և եզրափակիչում է: