Ալբանիայի Դուրես քաղաքում շարունակվող ծանրամարտի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց երկամարտի ևս մեկ մեծ մեդալ։
Մերի Միսակյանը (69կգ), որը հանդես եկավ երիտասարդների պայքարում, երկամարտի 210կգ (92+118) արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր։ Նա պոկում վարժությունից հետո չորրորդ տեղում էր, իսկ հրումում նվաճեց փոքր արծաթ։
Կարդացեք նաև`


