«Արարատ-Արմենիայի» վինգեր Միսակ Հակոբյանը վարձակալությամբ մեկ տարի կխաղա ալբանական «Էգնատիայում», հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։
21-ամյա ֆուտբոլիստը 2021 թ. հուլիսից վարձավճարով հանդես է եկել Երևանի ԲԿՄԱ-ում, 104 խաղում խփել 10 գոլ, կատարել 5 ասիստ։
«Էգնատիան» 2024/25 մրցաշրջանում դարձել է Ալբանիայի չեմպիոն ու եվրագավաթային մրցաշարերում պայքարը կսկսի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից։