Sportitalia-ի լրագրող Տանկրեդի Պալմերին սոցցանցերում տեսանյութ է հրապարակել և ներկայացրել, թե ինչպես է «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել իրեն ուղղված` ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին։
Պալմերին այժմ Լոս Անջելեսում է և «Ներաձուրիի» մարզաբազա ուղևորվելիս հանդիպել է տաքսու հայ վարորդի, որը հայերեն ասել է. «Շատ շնորհակալ եմ, որ մեր ամենալավ ֆուտբոլիստն ես»։
Պալմերին հանդիպել է Հայաստանի հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկուին և ցույց տվել նրան վարորդի ուղերձը։ Հայ ֆուտբոլիստը պատասխանել է. «Շատ շնորհակալ եմ։ Հուսով եմ` լավ եք, մի օր կհանդիպենք»։
Հիշեցնենք, որ Մխիթարյանն այժմ «Ինտերի» հետ ԱՄՆ-ում է և պատրաստվում է աշխարհի ակումբային առաջնությանը։ Միլանյան գրանդը մրցաշարի E խմբում է ու հունիսի 18-ին պայքարը կսկսի մեքսիկական «Մոնտերեյի» դեմ խաղով։
⚫️🔵Dopo Lautaro, l’interista più acclamato a Los Angeles è #Mkhitaryan , grazie alla numerosissima comunità armena. Allora @tancredipalmeri ha portato il messaggio di un fan a Miki: aiutateci a decifrare la risposta…😅🇦🇲#Inter #Sportitalia #MondialeperClub pic.twitter.com/64I8seyO5H
— Sportitalia (@tvdellosport) June 15, 2025