Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան հրապարակել է տեսանյութ, որտեղ անդրադարձել է ՊՍԺ-ի դեմ ԱԱԱ-ի քառորդ եզրափակիչում ստացած ծանր վնասվածքին։
«Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ սիրո ու աջակցության համար։ Դա ինձ համար մեծ նշանակություն ունի։ Զարմանալի է տեսնել, թե ինչպես է ֆուտբոլային աշխարհը միավորվում նման պահերին։ Անհանգստանալու ոչինչ չկա․ վիրահատությունը շատ լավ է անցել, արդեն լավ եմ զգում։
Ոչ մեկին պետք չէ մեղադրել. նման իրավիճակներ խաղադաշտում հաճախ կարող են պատահել։ Առաջիկա ժամանակահատվածը կօգտագործեմ վերականգնման համար»,- ասել է գերմանացի ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ Ջամալ Մուսիալան ոտքի կոտրվածք էր ստացել Ջիջի Դոնարումայի հետ բախվելուց հետո։