Իտալիայի Ա Սերիայի նորընծա չեմպիոն «Նապոլին» ստացել է չեմպիոնական տիտղոսը՝ Սկուդետոն:
«Նապոլիին» գավաթը հանձնել են «Սամպդորիայի» դեմ Իտալիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրի տնային խաղից հետո: Լուչիանո Սպալետիի գլխավորությամբ վերջին խաղում «Նապոլին» հաղթել էր 2-0 հաշվով:
Հիշեցնենք, որ «Նապոլին» վաղաժամ էր ապահովել չեմպիոնությունը: Նեապոլը ներկայացնող թիմը պատմության մեջ երրորդ անգամ է դարձել Ա Սերիայի հաղթող, նախորդ չեմպիոնությունից անցել էր 33 տարի: