Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) մեծ եզրափակիչի չորրորդ խաղում «Օքլահոմա Սիթի Թանդերը» հյուրընկալվելիս 111-104 հաշվով հաղթել է «Ինդիանա Փեյսերսին»։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել «Թանդերի» խաղարկող պաշտպան, մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացող (MVP) Շեյ Գիլջես-Ալեքսանդրը։ Կանադացին վաստակել է 35 միավոր և 3 անգամ տիրել օղակից անդրադարձած գնդակին։
Մարկ Դեյնոյի գլխավորած թիմը հաղթանակի շնորհիվ կրկին հավասարեցրել է շարքի հաշիվը` 2-2։
Թիմերը հաջորդ հանդիպումը կանցկացնեն հունիսի 17-ին Օքլահոմայում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 04:30-ին։
NBA, մեծ եզրափակիչ
«Ինդիանա Փեյսերս» - «Օքլահոմա Սիթի Թանդեր»` 104-111 (35-34, 25-23, 27-23, 17-31)
NBA-ի խաղերը ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։