Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն, որն ավելի վաղ հայտարարել էր պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին, խոսել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին:
«Երբ Ֆլորենտինոն ասում է, որ մարդիկ հիմա այլ պահանջներ ունեն, ես համաձայն եմ այդ մտքի հետ: Բայց կարծում եմ, որ Սուպերլիգան հարցի լուծում չէ:
Սուպերլիգայի նախագիծն աղբ է, ես զարմացած էի: «Ռեալում» Պերեսը սխալվեց, երբ շատ աստղերի հրավիրեց, բայց հետո ամեն բան փոխվեց, ինչն արժանի է գովասանքի։
Բայց այդ Սուպերլիգայի շնորհանդեսը El Chiringuito-ի եթերում պարզապես անհեթեթություն էր: Չգիտեմ, թե նա ինչի էր ուզում հասնել»,- 35-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Marca-ն: