Ֆրանսիական ՊՍԺ-ն բանակցություններ չի վարում Մադրիդի «Աթլետիկոյի» պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշի հետ, հայտնում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Փարիզյան ակումբն ակտիվ աշխատանք չի տանում 23-ամյա ֆուտբոլիստին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերելու համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ժոաու Ֆելիշի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: Մադրիդցիները պորտուգալացու տրանսֆերային արժեքը գնահատում են 140 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Ֆելիշն «Աթլետիկոյի» կազմում մասնակցել է 18 խաղի, խփել 4 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում: