Իսպանիայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» դարձյալ հետաքրքրվում է Ֆրանսիայի ազգային հավաքականի և Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիի ծառայություններով:
Ինսայդեր Էկրեմ Կոնուրի հաղորդմամբ՝ «Արքայական ակումբի» մարզչական շտաբը տպավորված է ֆրանսիացու խաղով: 24-ամյա ֆուտբոլիստը արդյունավետ մրցաշրջան է անցկացրել գերմանական ակումբում:
Կոլո-Մուանիին հետևում են նաև Մյունխենի «Բավարիան», ֆրանսիական ՊՍԺ-ն, անգլիական «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:
Ավարտված մրցաշրջանում ֆրանսիացի հարձակվողը Ֆրանկֆուրտը ներկայացնող թիմի կազմում անցկացրած 46 խաղում խփել է 23 գոլ ու կատարել 17 արդյունավետ փոխանցում: