Logo

«Ռեալը» կրկին ռեկորդային եկամտով է ավարտել ֆինանսական տարին

11:14 / 18.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Մադրիդի «Ռեալը» 2024/25 ֆինանսական տարին ավարտել է 24 միլիոն եվրո զուտ շահույթով, ինչը 56%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը (9 միլիոն եվրո), հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Ակումբի եկամուտը, առանց տրանսֆերները հաշվի առնելու, 2024/25 ֆինանսական տարվա համար կազմել է ռեկորդային 1.185 միլիարդ եվրո, ինչը 10%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, որը նույնպես ռեկորդային էր: Նախկինում ոչ մի ֆուտբոլային թիմի չէր հաջողվել հաղթահարել 1 միլիարդ եվրոյի սահմանը։ 

«Ռեալի» սեփական կապիտալն աճել է մինչև 598 միլիոն եվրո։ Պարտքի հարաբերակցությունը 0 է, ինչն ակումբի բարձր վճարունակության և ֆինանսական անկախության վկայությունն է: 

Ակումբի զուտ պարտքը, բացառությամբ մարզադաշտի վերակառուցման համար տրամադրված վարկային պարտավորությունների, 12 միլիոն եվրո է։ Վարկերի չմարված մնացորդը կազմում է 1.132 միլիարդ եվրո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ