Logo

AS. «Ռեալը» լուրջ սխեմա է մտածել՝ «Բենֆիկայի» պաշտպանին ձեռք բերելու համար

15:24 / 02.05.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդի» միջոցով ձեռք բերել Լիսաբոնի «Բենֆիկայի» պաշտպան Ալվարո Կարերասին, հայտում է As-ը:

«Արքայական ակումբն» արդեն մի քանի շաբաթ ուսումնասիրում է հավանական տրանսֆերը:

Կարերասը 6 միլիոն եվրոյով լիսաբոնյան թիմ է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից»: Կողմերի միջև ստորագրված պայմանագրում կա կետ, ըստ որի՝ մանկունիանցիները 18 միլիոնով կարող են գնել նրա տրանսֆերային իրավունքը:

«Ռեալը» չի ցանկանում 60 միլիոն վճարել «Բենֆիկային» և խնդրել է «Ման. Յունայթեդին» ակտիվացնել տրանսֆերային իրավունքը գնելու կետը: Անգլիական գրանդը կվերադարձնի խաղացողին և անմիջապես 30-35 միլիոնով կվաճառի «Ռեալին»:

Գործարքի կայացման դեպքում մադրիդցիները հարմար գնով կստանան Կարերասին, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ լրացուցիչ եկամուտ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ