Logo

Ռոմանո. «Ինտերը» տրանսֆերային առաջարկ է պատրաստում

23:24 / 16.07.2025Ֆուտբոլ
null

«Ինտերը» ցանկանում է ձեռք բերել «Ատալանտայի» հարձակվող Ադեմոլա Լուքմանին, սոցցանցերում գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Ներաձուրին» 27-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար պատրաստ է 40 միլիոն եվրո առաջարկել Բերգամոն ներկայացնող ակումբին։

Լուքմանին իր կազմում ցանկանում է տեսնել նաև Մադրիդի «Աթլետիկոն», սակայն իսպանական գրանդը նրա տրանսֆերային իրավունքը գնելու համար ստիպված է բաժանվել թիմի հարձակվողներից մեկից։

Նիգերիացի հարձակվողը ցանկանում է տեղափոխվել «Ինտեր» ու անձնական պայմանագրի հարցում միլանյան գրանդի հետ բանակցում է։

Ադեմոլա Լուքմանն «Ատալանտայում» է հանդես գալիս 2022թ. օգոստոսից, 118 խաղում խփել է 52 գոլ, կատարել 25 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ