Մադրիդի «Ռեալն» ու ակումբի պաշտպան Ռաուլ Ասենսիոն նոր պայմանագիր են ստորագրել, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Համաձայնագիրը 6 տարով է։ Ֆուտբոլիստի հրաժարագինը կլինի 1 միլիարդ եվրո, նաև էականորեն կավելանա նրա աշխատավարձը։
22-ամյա իսպանացին 2024/25 մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 53 խաղում 2 ասիստ է կատարել։