«Մանչեսթեր Սիթիի» նորեկ Ռայան Շերկին սպասում է մանկունիական դերբիում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հանդիպմանը, հայտնում է The Times-ը։
«Ես եկել եմ` հաղթելու բոլոր խաղերը։ Ինձ դուր չեկավ, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Լիոնին»։ Այժմ ես սպասում եմ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղին` նրանց ոչնչացնելու համար»,- նշել է ֆրանսիացի ֆուտբոլիստը։
21-ամյա վինգերն այս ամռանն է 36,5 միլիոն եվրոյով «Լիոնից» տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։
Եվրոպա լիգայի 2024/25 մրցաշրջանում «Լիոնը» քառորդ եզրափակիչի պատասխան խաղում լրացուցիչ ժամանակում գերդրամատիկ պայքարում 4-5 հաշվով պարտվել է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Կողմերի առաջին խաղում 2-2 հաշիվն էր գրանցվել։