Logo

Սկիրա. «Ինտերը» բանակցություններ է սկսել «Պարմայի» հետ

11:53 / 17.05.2025Ֆուտբոլ
null

«Ինտերը» հետաքրքրված է «Պարմայի» հարձակվող Անժ-Յոան Բոնիի ծառայություններով, գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

«Ներաձուրին» 21-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար բանակցություններ է սկսել «Պարմայի» հետ։ Միլանյան գրանդի նախագահ Ջուզեպե Մարոտան մայիսի 13-ին գործարքի վերաբերյալ Հռոմում հանդիպել է «Ջալոբլուի» ղեկավար Ֆեդերիկո Չերուբինիի հետ։

«Ինտերի» սկաուտներն արդեն մի քանի անգամ հետևել են Բոնիի խաղին։ Նրա ծառայություններով հետաքրքրված է նաև «Ռոման»։

Անժ-Յոան Բոնին Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում 35 խաղում 6 գոլ է խփել, կատարել 3 ասիստ։

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ