Ասիայի Չեմպիոնների լիգայի հաղթող «Ալ Ահլին» գլխավոր մարզչի պաշտոնում լրջորեն դիտարկում է Լոնդոնի «Տոտենհեմից» հեռացված Անգելոս Պոստեկոգլուի թեկնածությունը, հաղորդում է The Telegraph-ը:
Սաուդյան Արաբիայի ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից կարող է հեռանալ Մաթիաս Յասլեն: Գերմանացի մասնագետը մոտ է Եվրոպա վերադառնալուն: Նրա ծառայություններով հետաքրքրված են գերմանական «Լայպցիգն» ու անգլիական «Վեսթ Հեմը»:
Հիշեցնենք, որ «Տոտենհեմը» 2024/25 մրցաշրջանում Պոստեկոգլուի գլխավորությամբ նվաճել էր Եվրոպա լիգայի գավաթը, բայց Անգլիայի Պրեմիեր լիգայում զբաղեցրել էր 17-րդ տեղը: