Logo

Թրամփ. «Սպիտակ տանը կանցկացվի UFC-ի մենամարտ»

21:41 / 04.07.2025Խառը մենամարտեր
null

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ UFC-ի մենամարտ կանցկացվի Սպիտակ տան (ԱՄՆ նախագահի նստավայր) տարածքում, հաղորդում է Fox News-ը:

«Մենք UFC-ի մենամարտ ենք անցկացնելու Սպիտակ տան տարածքում։ Ընդարձակ հողատարածք ունենք»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը նաև հավելել է, որ տվյալ մենամարտը կլինի տիտղոսային և կկայանա 2026 թվականին՝ ԱՄՆ Անկախության հռչակագրի ստորագրման 250-ամյակի տոնակատարության շրջանակում:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը, անդրադառնալով Թրամփի հայտարարությանը, ասել է, որ չի կարող մանրամասներ հայտնել:

UFC-ի նախագահ Դանա Ուայթն արձագանքել է ԱՄՆ նախագահի հայտարարությանը՝ սոցցանցերի իր էջերում վերահրապարակելով Թրամփի նախընտրական քարոզարշավի՝ ֆինանսական գծով նախկին տնօրեն Մերեդիթ Օ'Ռուրկի գրառումը. «Դա կլինի էպիկական»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ