Logo

«Ուիմբլդոն». 18-ամյա Անդրեևան կարիերայում առաջին անգամ դուրս եկավ քառորդ եզրափակիչ

21:44 / 07.07.2025Թենիս
null

18-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան կարիերայում առաջին անգամ դուրս եկավ «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ:

«Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի կանանց մենախաղի 1/8 եզրափակիչում աշխարհի 7-րդ ռակետը երկու սեթում 6-2, 6-3 հաշվով հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Էմմա Նավարոյին: Անդրեևան աշխարհի 10-րդ ռակետի արգելքը հաղթահարեց 1 ժամ 15 րոպեում: Մրցախաղը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր:

Անդրեևան կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի աշխարհի 35-րդ ռակետ, Շվեյցարիայի ներկայացուցիչ Բելինդա Բենչիչի հետ:

Քիչ անց «Ֆասթ Սպորտ»-ով կմեկնարկի տղամարդկանց մենախաղի 1/8 եզրափակիչի Յանիկ Սիներ - Գրիգոր Դիմիտրով մրցախաղը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ